ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Այսօր` տե­ղապ­տույտ, իսկ վա­ղը` խոս­քապ­տույտ

Այսօր` տե­ղապ­տույտ, իսկ վա­ղը` խոս­քապ­տույտ
11.10.2019 | 02:15
ՀՀ կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րար պա­րոն Ա­ՐԱ­ՅԻԿ ՀԱ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆՅԱՆ, հա­վա­նա­բար ժա­մա­նա­կի սղու­թյունն է ու նաև մարդ­կա­յին գոր­ծո­նը, որ մայր թատ­րո­նի մա­սին Ձեր և փոխ­նա­խա­րար Ա­րա Խզ­մա­լյա­նի պատ­կե­րա­ցում­նե­րը միա­կող­մա­նի են ու սու­բյեկ­տիվ, մինչ­դեռ, ինչ­պես ա­սում են, հար­կա­վոր է լսել նաև ձայ­նապ­նա­կի 2-րդ կող­մը, ե­թե ի­հար­կե, ո­մանց նման Դուք նույն­պես տար­ված չեք թատ­րո­նի միայն ար­տա­քին փայ­լով։ Կա­տար­ված և շա­րու­նակ­վող ներ­քին հար­դար­ման աշ­խա­տանք­նե­րը (ի դեպ, Վ. Մկրտ­չյա­նի կար­ճա­ժամ­կետ և եր­կա­րա­ժամ­կետ գոր­ծու­նեու­թյան ծրագ­րա­յին դրույթ­նե­րը ինքս եմ գրել նրա խնդ­րան­քով, թատ­րո­նում գի­տեն այդ մա­սին, հո­լով­վել է նաև մա­մու­լում) ան­շուշտ նկա­տե­լի են, ընդ ո­րում, մի մա­սը բա­րե­գոր­ծու­թյամբ, բայց ա­մե­նա­կարևո­րը` աշ­խա­տան­քա­յին մթ­նո­լորտն ու մարդ­կա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րը մնում են գաղջ, պարզ ու թա­փան­ցիկ աշ­խա­տաո­ճը Մկրտ­չյան-Էլ­բա­կյան սիա­մա­կան զույ­գի հա­մար խորթ է, տնօ­րե­նը չի գի­տակ­ցում, որ կո­լեկ­տիվն է պա­հան­ջա­տե­րը, ոչ թե ան­հա­տի կամքն է թա­գա­վո­րո­ղը։
Եվ մինչ մտա­հոգ մի խումբ սուն­դու­կյան­ցի­նե­րիս ըն­դու­նե­լը, կարևո­րում եմ աչ­քի անց­կաց­նել ներ­կա­յաց­վե­լիք տար­բեր օ­րա­թեր­թե­րի հրա­պա­րա­կում­նե­րը` թատ­րո­նում տի­րող ի­րա­վի­ճա­կի, տնօ­րե­նի քմայ­քա­յին դրսևո­րում­նե­րի, ան­հա­վա­սա­րակ­շիռ պահ­ված­քի, ա­նօ­րի­նա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի, կո­լեկ­տի­վը սևե­րի և սպի­տակ­նե­րի բա­ժա­նե­լու, չար­դա­րաց­վող ծախ­սե­րի և ի­րա­վա­կան գի­տե­լիք­նե­րի թերս­նու­թյան մա­սին (դա­տա­կան 4 գոր­ծըն­թաց­նե­րից 2-ը տա­նուլ է տվել, մյուս­ներն ըն­թաց­քում են), ո­րոնց ոչ մի ան­գամ Մկրտ­չյա­նը չի ար­ձա­գան­քել, քան­զի փաս­տերն ու փաս­տարկ­ներն ան­ժխ­տե­լի են։ Թատ­րո­նի վաղ­վա օ­րը չի կա­րող ար­ժա­նա­հա­վատ լի­նել նար­ցի­սիզ­մով տա­ռա­պող և ստա­խոս (օ­րի­նակ­նե­րը շատ են) տնօ­րե­նի պա­րա­գա­յում, գոր­ծա­տու, ո­րի պատ­կե­րա­ցում­նե­րը թատ­րո­նի կա­ռուց­ված­քի, ստո­րա­բա­ժա­նում­նե­րի գոր­ծա­ռույթ­նե­րի, պաշ­տո­նի անձ­նագ­րե­րի, աշ­խա­տող­նե­րի ի­րա­վունք­նե­րի և պար­տա­կա­նու­թյուն­նե­րի մա­սին նվազ են։ Ի­մա` նա­խա­րա­րի պաշ­տո­նա­կա­տար Լ. Մա­կուն­ցի կող­մից 01.01.2019 թ. հաս­տատ­ված կազ­մա­կեր­պու­թյան անս­կզ­բունք, խառ­նիփն­թոր հաս­տի­քա­ցու­ցա­կը։ Ի՞նչ է նշա­նա­կում, օ­րի­նակ, հաշ­վե­տար (էս ո՞ր թիվն է), ու՞մ է պետք լու­սան­կա­րիչ, ընդ ո­րում ա­ռանց աշ­խա­տա­վար­ձը նշե­լու, կամ ցրիչ, երբ կա չծան­րա­բեռն­վող ա­ռա­քիչ, շռայ­լու­թյուն չէ՞ ար­դյոք 3 ադ­մի­նիստ­րա­տո­րի առ­կա­յու­թյու­նը, ի՞նչ գոր­ծա­ռույթ­ներ են հո­րին­ված ժա­մա­նա­կին ար­հես­տա­կա­նո­րեն, ա­ռանց հրա­մա­նի ստեղծ­ված ընդ­հա­նուր բաժ­նի պե­տի հա­մար, երբ այ­սօր առ­կա են նկա­տե­լի աշ­խա­տա­վար­ձով տնօ­րե­նի օգ­նա­կա­նի և գոր­ծա­վար-օ­պե­րա­տո­րի հաս­տիք­ներ, ին­չու՞ է 12 ամս­վա կտր­ված­քով հաշ­վարկ­ված հնո­ցա­պան­նե­րի աշ­խա­տա­վար­ձի ֆոն­դը, երբ այն հա­մար­վում է սե­զո­նա­յին։ Էլ չեմ խո­սում 2 թատ­րոն­նե­րում միա­ժա­մա­նակ նույն պաշ­տո­նը զբա­ղեց­նող և ամ­բող­ջա­կան դրույ­քա­չա­փով վճար­վող փաս­տի մա­սին։ Եվ ոչ միայն այս։
Թավ­շյա հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո մենք բո­լո­րո­վին այլ ի­րա­վի­ճակ էինք ակն­կա­լում և պատ­րաստ էինք յու­րա­քան­չյուրս մեր տե­ղում մեր լու­ման ու­նե­նա­լու նոր Հա­յաս­տա­նի կա­յաց­ման գոր­ծում, ա­զատ, ան­կախ և հպարտ քա­ղա­քա­ցու կեր­պա­րի կերտ­մա­նը։ Եվ ի՞նչ է ստաց­վում։ Մերժ­վող զոռ­բա­նե­րին և օ­րի­նա­խախտ­նե­րին փո­խա­րի­նե­լու են գա­լիս նո­րե­րը։ Տե­ղյակ ենք, իսկ չպատժ­վող­նե­րը շա­րու­նա­կում են սուլ­թա­նա­վա­րի վար­վել։ Մինչ­դեռ աշ­խա­տա­վայ­րը ոչ մե­կի ա­պու­պա­պի բոս­տա­նը չէ, որ ինչ­պես ու­զե­նան, այն­պես էլ վա­րու­ցանք ա­նեն։ Ի՞նչ ա­նուն տալ պա­րոն Ա­րա Խզ­մա­լյա­նի ըն­կե­րո­ջը, ո­րը հա­մա­ռո­րեն չի կա­տա­րում դա­տա­կան ե­րեք ա­տյան­նե­րում կա­յաց­ված վճի­ռը։ Ո՞վ է Վար­դան Մկրտ­չյա­նին ի­րա­վունք տվել, որ նա օ­րեն­քի կոպ­տա­գույն խախ­տու­մով, ա­ռանց հիմ­նա­վոր­ման, ա­ռանց աշ­խա­տո­ղիս ի­րա­զե­կե­լու և հա­մար­ժեք ա­ռա­ջար­կի, ոչ միայն կր­ճա­տի անձ­նա­կազ­մի կա­ռա­վար­ման բաժ­նի պե­տի պաշ­տո­նը, այլև չս­տեղ­ծի կադ­րա­յին գոր­ծա­ռույթ­նե­րով օժտ­ված մեկ այլ հաս­տիք։ ՈՒ՞ր մնաց տրա­մա­բա­նու­թյու­նը, երբ օպ­տի­մա­լաց­վո­ղի փո­խա­րեն պայ­մա­նագ­րա­յին հի­մունք­նե­րով և ա­վե­լի բարձր աշ­խա­տա­վար­ձով ըն­դու­նում է ի­րա­վա­բա­նի, ո­րը 1,5 տար­վա ըն­թաց­քում 5-րդն է։
Հար­գար­ժան նա­խա­րար, Դուք գի­տե՞ք նման փաստ, կա՞ մայր թատ­րո­նի նման մի կազ­մա­կեր­պու­թյուն, որ այ­սօր չու­նի կադ­րե­րի տե­սուչ կամ բա­ժին։ Վախ­վո­րած Մկրտ­չյա­նը (ին­քը դա հրա­շա­լի գի­տի) կան­խամ­տած­ված է դի­մել նման քայ­լի, երբ աշ­խա­տան­քում վե­րա­կան­գն­վե­լու հայ­ցիս պա­հան­ջը դա­տա­րա­նի վճ­ռով ար­դեն կա­յաց­ված է ե­ղել, և դա ա­րել է զուտ այն պատ­ճա­ռով, որ հա­մա­տեղ 10 ա­միս­նե­րի ըն­թաց­քում քա­նիցս ան­հա­մա­ձայ­նու­թյուն եմ դրսևո­րել կադ­րա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան հար­ցում։ Դուք նոր­մա՞լ եք հա­մա­րում Չա­րեն­ցա­վա­նում ապ­րող և աշ­խա­տող (մե­քե­նա դզող-փչող) իր անձ­նա­կան վա­րորդ Հայ­կազ Նալ­թա­կյա­նի օն­լայն աշ­խա­տե­լը, որ­քա­նո՞վ է տա­նե­լի նա­խա­րա­րու­թյան աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վա­րի քա­վո­րու­թյամբ ի­րա­վա­կան հար­ցե­րի գծով տնօ­րե­նի խոր­հր­դա­կան Քրիս­տի­նե Նաղ­դա­լյա­նի (ա­սում են` Սամ­վել Մու­րա­դյա­նի, ի­մա՝ ԿԳՍՄ նա­խա­րա­րու­թյան աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վա­րի տե­ղա­կա­լի կինն է) 6-ամ­սյա չգո­յու­թյու­նը մայր թատ­րո­նում։ Որևէ մե­կը հաշ­վե՞լ է բյու­ջեին Վ. Մկրտ­չյա­նի հասց­րած ֆի­նան­սա­կան վնասն ընդ­հան­րա­պես, թե՞ հան­դուր­ժում են, որ նրա թի­կուն­քում կան ազ­դե­ցիկ մար­դիկ, այդ թվում և դես­պան եղ­բայ­րը։ Բա ու՞ր մնաց վար­չա­պե­տի ա­նե­րեր և հայտ­նի դիր­քո­րո­շու­մը, ին­չու՞ են ո­մանք այն ար­ժեզր­կում և մինչև ե՞րբ կա­րե­լի է ան­ցան­կա­լի հա­մա­րել և հիմ­նա­զուրկ հրա­ման­նե­րով ա­զատ­վել նրան­ցից, ով­քեր ար­դա­րա­միտ են, ու­նեն սե­փա­կան կար­ծիք և պայ­քա­րում են հա­նուն ճշ­մար­տու­թյան։
Հար­գե­լի պա­րոն Հա­րու­թյու­նյան, Մկրտ­չյա­նի վե­րան­շա­նա­կու­մը տնօ­րե­նի պաշ­տո­նում միան­շա­նակ չի կա­րող ըն­դուն­վել, խո­ցե­լիու­թյու­նը ցայ­տուն է, բայց ա­ռայժմ Ձե­զա­նից ակն­կա­լում եմ... նաև իմ աշ­խա­տան­քին վե­րա­դառ­նա­լու հար­ցում վե­րա­դա­սու­թյան կար­գով գործ­նա­կան քայլ` օ­րեն­քի տա­ռին հա­մա­պա­տաս­խան։ Այլ ար­դյուն­քի դեպ­քում շա­րու­նա­կե­լու եմ սահ­մա­նադ­րու­թյան ու­ժով պայ­քա­րել իմ ար­դա­րա­ցի պա­հան­ջի կա­տար­ման հա­մար։
Գի­տե՞ք, թե ՀՀ քա­նի՜ քա­ղա­քա­ցի­ներ են նույն խնդ­րով դի­մել եվ­րո­պա­կան դա­տա­րան ու շա­հել, ար­դյուն­քում մի քա­նի­սի անգ­րա­գի­տու­թյան և բզիկ­նե­րի պատ­ճա­ռով նաև մի­լիո­նա­վոր եվ­րո­նե­րի վնաս հասց­րել պե­տու­թյա­նը, նրա վար­կա­նի­շին։
ՆԵՐ­ԿԱ­ՅԱ­ՑՈՒՄ՝ ՀԱ­ՄԱ­ՏԵՂ ՈՒ­ԺԵ­ՐՈՎ
Նա­խա­րա­րին հաս­ցեագ­րած իմ նա­մա­կից ան­ցել է մեկ ա­միս և պա­հի դրու­թյամբ ստա­ցել եմ կա­յուն լռու­թյուն։ Տե­ղում դո­փե­լը նույն­պես քայլ է, և դա ըն­դու­նում եմ ըմ­բռ­նու­մով։ Չեմ բա­ցա­ռում նաև ար­դա­րաց­ման մի եր­կու տար­բե­րակ։
Ա­ռա­ջին. նա­խա­րա­րու­թյու­նը դեռևս չի հասց­րել ա­մե­նայն ման­րա­մաս­նու­թյամբ մար­սել մտա­հո­գու­թյան տե­ղիք տվող տե­ղե­կատ­վու­թյու­նը։
Երկ­րորդ. բեր­ված փաս­տերն ու փաս­տարկ­նե­րը վերջ­նա­կան եզ­րա­կա­ցու­թյան նպա­տա­կով հաս­ցեագ­րել են հա­մա­պա­տաս­խան կա­ռույց­նե­րի և սր­տատ­րոփ սպաս­ման կի­զա­կե­տում են։
Եր­րորդ. նա­խորդ իշ­խա­նու­թյուն­նե­րի նման հար­ցը ջր­վե՜լ, գնա­ցել է։
Վար­կած­նե­րից ո՞­րը կա­րող է մոտ լի­նել ի­րա­կա­նու­թյա­նը։ Հակ­ված եմ են­թադ­րե­լու, որ նոր, ի­րա­րա­մերժ ի­րա­վի­ճա­կում կլու­սա­վոր­վի ար­դա­րու­թյան և ճշ­մար­տու­թյան ճա­նա­պար­հը։ Բայց կա մի բայց, ո­րը կի­սա­բե­րան սպրդ­վեց նոր թա­տե­րաշր­ջա­նի բաց­ման շր­ջա­նակ­նե­րում տե­ղա­վոր­վող կա­մա­յազր­կու­թյան շղար­շով պատ­ված ժո­ղո­վում` չհաշ­ված ՀՀ վաս­տա­կա­վոր ար­տիստ, թա­տե­րա­խենթ Մու­րադ Ջա­նի­բե­կյա­նի միակ ար­ժա­նա­պա­տիվ դրսևո­րու­մը։ Մնա­ցա­ծը՝ ջուրն իր առ­վով հո­սեց։
Հա­ջո­ղու­թյուն­նե­րի և ձեռք­բե­րում­նե­րի շար­քից Վ. Մկրտ­չյանն ա­ռա­ջի­նը կարևո­րեց տնօ­րե­նի պաշ­տո­նում իր վե­րան­շա­նա­կու­մը, բայց ա­ռանց ժամ­կետ նշե­լու։ Լուրն ան­տար­բե­րու­թյամբ ըն­դուն­վե­լուց հե­տո նա աշ­խու­ժաց­ման փորձ ա­րեց ու ձեռ­քի մատ­նե­րը մեկ-մեկ ծա­լե­լով թվար­կեց` այս կա­ռույ­ցի ստուգ­ման ար­դյունքն այս ո­լոր­տում` զրո, այն կա­ռույ­ցի­նը` նույն­պես, եր­րոր­դի­նը, չոր­րոր­դի­նը` դար­ձյալ զրո...
Ե­թե ի­րոք այդ­պես է, մենք ի­րա­վունք ու­նենք կար­ծե­լու, որ մե­զա­նում դեռևս առ­կա են նա­խորդ բար­քե­րի ստե­րեո­տի­պե­րը, կո­ռուպ­ցիա­յի դեմ պայ­քա­րը (կա­շա­ռա­կե­րու­թյու­նը միայն փող տա­լը չէ), ա­նօ­րի­նա­կա­նու­թյուն­նե­րի, չա­րա­շա­հում­նե­րի, պե­տա­կան մի­ջոց­նե­րի վատն­ման բա­ցա­հայ­տում­նե­րը կամ աչ­քա­կա­պո­ցին կրում են ուղ­ղորդ­ված և ըն­տր­ված բնույթ։ Իսկ ե­թե ոչ, հարցն ան­խու­սա­փե­լի է` Վար­դան Մկրտ­չյա­նի ձեռ­քե­րը մա­քու՞ր են և խիղ­ճը հան­գի՞ստ։ Այդ ինչ­պե՞ս ե­ղավ, որ ստու­գող կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րից ոչ մե­կը ո­չինչ չի ար­ձա­նագ­րել, «քնն­վող­նե­րից» ո­չինչ չեն կոր­զել, չեն լսել, չեն տե­սել, ու մենք էլ չգի­տենք, որ ե­ղել են գրանց­ված մար­դիկ, բայց աշ­խա­տան­քի չեն ներ­կա­յա­ցել, օ­րեն­քով սահ­ման­ված կար­գով վա­ճառ­ված տոմ­սե­րից գո­յա­ցած` դի­ցուք 2,5 մի­լիոն դրա­մը, հաշ­վա­պա­հա­կան ձևա­կեր­պում չի ստա­ցել Մա­րիամ Հա­րու­թյու­նյա­նի ա­նու­նով, թե ում են ծա­ռա­յում անձ­նա­կան օգ­տա­գործ­ման եր­կու ավ­տո­մե­քե­նա­նե­րը և բեն­զի­նի ինչ­պի­սի ծախ­սում­ներ են գրանց­վել, ինչ­պես տա­րած­վեց 800 հա­զար դրա­մի տույժ ու տու­գան­քը` ներ­կա­յա­ցում­նե­րում ստու­դիա­յի սո­վո­րող­նե­րի ա­նօ­րի­նա­կան ներգ­րավ­վա­ծու­թյան դի­մաց։
Վար­դան Մկրտ­չյա­նը չի կա­րող ան­շա՜ռ-ան­բա­սի՜ր լի­նել կադ­րա­յին, պաշ­տոն­նե­րի նշա­նակ­ման և ա­ռաջ­խա­ղաց­ման, մարդ­կա­յին և աշ­խա­տան­քա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հար­ցում (օպ­տի­մա­լա­ցու­մը նե­րա­ռած) և բա­նի­մաց` կա­ռա­վա­րու­մից։ Մի ամ­բողջ տար­վա ըն­թաց­քում քա­նիցս դի­մել եմ տե­ղե­կանք ստա­նա­լու խնդ­րան­քով, որն իր մեջ շո­շա­փել է նաև իմ զբա­ղեց­րած պաշ­տո­նը, բայց...
Նույն խնդ­րան­քով, միա­միտ խո­րա­ման­կու­թյամբ նա չի պա­տաս­խա­նել նույ­նիսկ փաս­տա­բան Նաի­րա Բար­սե­ղյա­նին և միայն, երբ ջու­րը հա­սել է կամր­ջին, ՀՀ ԱՆ հար­կա­դիր կա­տա­րումն ա­պա­հո­վող ծա­ռա­յու­թյան Կենտ­րոն և Նորք-Մա­րաշ բաժ­նի ա­վագ հար­կա­դիր կա­տա­րող, ար­դա­րա­դա­տու­թյան ա­վագ լայ­տե­նանտ Կ. Մար­գա­րյա­նին է 01.08.2019 թ. թիվ 161 գրու­թյամբ հայտ­նել ե­ղե­լու­թյու­նը. «Թատ­րո­նի կա­ռուց­ված­քը և հաս­տի­քա­յին միա­վոր­նե­րը հաս­տատ­վում են ՀՀ մշա­կույ­թի նա­խա­րա­րի կող­մից։ Սույն դեպ­քում ՀՀ մշա­կույ­թի նա­խա­րա­րի կող­մից հաս­տատ­ված թատ­րո­նի կա­ռուց­ված­քում տվյալ հաս­տի­քը կր­ճատ­վել է։ Թատ­րո­նը որևէ հնա­րա­վո­րու­թյուն չու­նի փո­փո­խե­լու նա­խա­րա­րի կող­մից 27.12.2018 թ. հաս­տատ­ված կա­ռուց­ված­քը և դրան ի կա­տա­րում սահ­ման­ված հաս­տի­քա­ցու­ցա­կը»։
Ոչ ար­ժա­նա­հա­վատ օպ­տի­մա­լաց­ման ար­դյուն­քում թատ­րո­նը ո­չինչ չի շա­հել, աշ­խա­տան­քա­յին ա­ռօ­րյա­յի ո­րակն ու ար­դյու­նա­վե­տու­թյու­նը չեն բարձ­րա­ցել... տու­ժել են ըն­դա­մե­նը աշ­խա­տա­կից­ներ, մի մա­սը` գոր­ծա­տուի քմայ­նու­թյամբ։ Նպա­տակ չհե­տապն­դե­լով սև կա­տու փնտ­րել մութ սե­նյա­կում, կա­ռուց­ված­քա­յին փո­փո­խու­թյան և հաս­տի­քա­ցու­ցա­կի հաս­տատ­ման հետ կապ­ված գոր­ծըն­թաց­նե­րը պար­զա­պես տե­ղա­շար­ժե­ցին մեր հե­տաք­րք­րու­թյու­նը։ Անս­պա­սե­լի պա­տաս­խա­նը մշա­կույ­թի փոխ­նա­խա­րար Վա­հե Բու­դու­մյա­նը չու­շաց­րեց. «ՀՀ մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյան կող­մից ՊՈԱԿ-ի հաս­տի­քա­ցու­ցակ չի կազմ­վում։ ՊՈԱԿ-նե­րի հաս­տի­քա­ցու­ցա­կը, ինչ­պես նաև կա­ռուց­ված­քը հաս­տատ­վում են ՊՈԱԿ-նե­րի տնօ­րեն­նե­րի կող­մից` հիմք ըն­դու­նե­լով «ՊՈԱԿ-նե­րի մա­սին» օ­րեն­քի 17 հոդ­վա­ծի 1-ին մա­սի կե­տը»։
Ո՞վ է ճիշտ և ո՞վ սխալ։ Ի վեր­ջո, ո՞վ է կր­ճա­տել անձ­նա­կազ­մի կա­ռա­վար­ման բաժ­նի պե­տի հաս­տի­քը` տնօ­րեն Վ. Մկրտ­չյա՞­նը, թե՞ նա­խա­րա­րի պաշ­տո­նա­կա­տար Լ. Մա­կուն­ցը, այն էլ դա­տա­կան գոր­ծըն­թա­ցի վերջ­նա­փու­լում։ Վեր­ջինս կա­րող էր և չի­մա­նալ, բայց որ գոր­ծա­տուն փաս­տա­բան­նե­րի մի ամ­բողջ թի­մով դի­մել է խա­բեու­թյա­նը հա­վա­սա­րա­զոր քայ­լի` դա­տա­րա­նից թաքց­րել ճշ­մար­տու­թյու­նը, փաստ է։ Ան­քն­նե­լի։ Բայց քն­նե­լի` ա­րար­քը։ Եվ պաշ­տո­նյա­յի հեր­թա­կան ստա­խո­սու­թյունն այն մա­սին, որ «երբ կլի­նի եր­կու կնի­քով հաս­տատ­ված վճի­ռը, այն ժա­մա­նակ էլ»...
Այդ ժա­մա­նա­կը ե­կավ, տե­սանք և թո­ղե­ցինք ա­միս­նե­րի հետևում, բայց Ա կե­տից Բ կետ տե­ղա­փոխ­վե­լը չկա։ Հար­կա­դիր կա­տա­րո­ղը հա­լած յու­ղի տեղ ըն­դու­նե­լով ՊՈԱԿ-ի տնօ­րե­նի բա­ցատ­րու­թյու­նը, ե­կել է այն հա­մոզ­ման, որ թատ­րո­նից ան­կախ պատ­ճառ­նե­րով վճ­ռի հա­մա­պա­տաս­խան պա­հան­ջը` նախ­կին աշ­խա­տան­քում վե­րա­կանգ­նե­լու մա­սին, կա­տա­րելն անհ­նար է։ 23.09.2019 թ. կա­տա­րո­ղա­կան վա­րույթն ա­վար­տե­լու մա­սին ո­րո­շու­մը ար­դա­րա­դա­տու­թյան փոխ­գն­դա­պետ Գ. Դու­մա­նյա­նի վա­վե­րաց­մամբ, տա­ռա­ցիո­րեն եզ­րա­փակ­վում է թիվ 161 գրու­թյան բո­վան­դա­կու­թյամբ. «...հաս­տի­քը կր­ճատ­վել է, և թատ­րո­նը չու­նի ի­րա­վա­սու­թյուն փո­խե­լու նա­խա­րա­րի կող­մից հաս­տատ­ված կա­ռուց­ված­քը, ուս­տի և չի կա­րող վե­րա­կանգ­նել Վա­հե Մով­սի­սյա­նին նախ­կի­նում զբա­ղեց­րած անձ­նա­կազ­մի կա­ռա­վար­ման բաժ­նի պե­տի հաս­տի­քում»։ Բայց առն­վազն տա­րօ­րի­նակ է, որ 18.07.2019 թ. հա­րուց­ված թիվ 05314258 Կ/Թ 175450-2019 կա­տա­րո­ղա­կան վա­րույ­թով զբաղ­ված ար­դա­րա­դա­տու­թյան տար­բեր ռան­գի պաշ­տո­նյա­նե­րը չեն կա­տա­րել հա­մա­կող­մա­նի և օ­բյեկ­տիվ ու­սում­նա­սի­րու­թյուն, հե­տաքր­քր­ված չեն, թե ին­չու կր­ճատ­վո­ղին չի ար­վել ա­ռա­ջար­կու­թյուն, չի տր­վել սահ­ման­ված կար­գով ծա­նու­ցում, այդ մա­սով դա­տա­րա­նին չեն ի­րա­զե­կել, թե ով և ին­չու է վե­րաց­րել հաս­տի­քը, ինչ պայ­ման­նե­րում կամ ին­չից դրդ­ված, ո՞րն է հիմ­նա­վո­րու­մը և ո՞վ է դրա հե­ղի­նա­կը, օ­րեն­քի ո՞ր հոդ­վածն է թույլ տա­լիս դա­տա­կան գոր­ծըն­թա­ցի ժա­մա­նակ ի­րա­վի­ճակ փո­խել... Հար­ցե­րի շա­րա­նը կա­րող է շա­րու­նակ­վել` ու­նե­նա­լով մեկ պա­տաս­խան` հար­կա­դի­րի գոր­ծա­ռույթ­նե­րը սահ­մա­նա­փակ են, ոչ քն­նի­չա­յին։ Իս­կա­պե՞ս։ Են­թադ­րենք։ Ըն­դու­նե­ցինք։ Այդ դեպ­քում Կ. Մար­գա­րյա­նը ու­նի՞ հա­վա­տաց­նող պա­տաս­խան, թե ին­չու ամ­բող­ջու­թյամբ չի կա­տա­րում դա­տա­րա­նի վճի­ռը, Վ. Մկրտ­չյա­նի անձ­նա­վոր­ված և քի­նախն­դիր ցան­կա­սի­րու­թյուն­նե­րը ծան­րակ­շիռ են օ­րեն­քի տա­ռի՞ց, թե՞ կան այլ գոր­ծոն­ներ ևս։ Երկ­րոր­դը բա­ցա­ռե­լու դեպ­քում ամ­բող­ջա­նում է հար­ցա­շա­րը, իսկ վերջ­նա­կան ար­դյուն­քում` հա­մա­տեղ ու­ժե­րով ներ­կա­յա­ցում` «Տե­ղապ­տույտ» վեր­նագ­րով, որ­տեղ գոր­ծող ան­ձինք ե­րեքն են` թատ­րո­նի տնօ­րեն, մշա­կույ­թի նա­խա­րա­րի պաշ­տո­նա­կա­տար և հար­կա­դիր կա­տա­րող։
Ներ­կա­յաց­ման 1-ին մա­սը կա­տա­կեր­գու­թյուն է, երկ­րոր­դը` ող­բեր­գու­թյուն, զի ցան­կու­թյան դեպ­քում, ցան­կա­ցած ՊՈԱԿ-ի ինչ-որ տնօ­րեն, ցան­կա­ցած պա­հի ձիու քայ­լե­րով կա­րող է թռչ­կո­տել` շր­ջան­ցե­լով դա­տա­կան մի ամ­բողջ հա­մա­կար­գի ցան­կա­ցած վճիռ։ Մինչ­դեռ դա­տա­կան ակ­տը դի­տա­վո­րու­թյամբ չկա­տա­րե­լու հա­մար ՀՀ Քր. օ­րենս­գր­քի 353-րդ հոդ­վա­ծը նա­խա­տե­սում է՝ պատ­ժել տու­գան­քով՝ նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձի չորս­հա­րյու­րա­պա­տի­կից վեց­հա­րյու­րա­պա­տի­կի չա­փով, կամ կա­լան­քով՝ մե­կից ե­րեք ա­միս ժամ­կե­տով, կամ ա­զա­տազ­րկ­մամբ՝ ա­ռա­վե­լա­գույ­նը եր­կու տա­րի ժամ­կե­տով՝ ո­րո­շա­կի պաշ­տոն­ներ զբա­ղեց­նե­լու ի­րա­վուն­քից զր­կե­լով՝ ա­ռա­վե­լա­գույ­նը եր­կու տա­րի ժամ­կե­տով։ Իսկ մեր ի­րա­կա­նու­թյունն այլ բան է հու­շում. իշ­խա­նու­թյուն­նե­րի լեզ­վով ա­սած, դա­տա­րան­նե­րի հե­ղի­նա­կու­թյու­նը հա­վա­սար է ան­հե­ղի­նա­կու­թյան։ Ցա­վա­լին այն է, որ նման կա­ռույ­ցի մի թևն է մյու­սին հե­ղի­նա­կազր­կում` խոս­քապ­տույ­տի լայն դաշտ բա­ցե­լով։ Մի­գու­ցե Նա­պո­լեոնն է մե­ղա­վոր, երբ «Ինչ­պե՞ս գրենք մայր օ­րեն­քը» հար­ցին պա­տաս­խա­նել է` կարճ ու խր­թին։ Եվ այն ստեղծ­վել է ռե­կոր­դա­յին ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում` 45 րո­պեում։
Վա­հե ՄԵ­ԼԻ­ՔՅԱՆ
Հ. Գ. Այ­նուա­մե­նայ­նիվ, սա մեր դեպ­քը չէ և ոչ էլ հի­շեց­նում է «Հա՞վն է ձվից ա­ռա­ջա­ցել, թե՞ ձուն` հա­վից» դի­լե­ման։ Նի­կոլ Փա­շի­նյա­նի ռեյ­տինգ գցող­նե­րը նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե՞րն են, թե՞ նրա թի­մա­կից­նե­րից ո­մանք ու նաև ինչ-ինչ նկր­տում­նե­րով ար­ջի ծա­ռա­յու­թյուն մա­տու­ցող­նե­րը։
Դիտվել է՝ 22525

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ